Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Կհանդիպենք Բարսելոնում»

«Կհանդիպենք Բարսելոնում»
05.02.2013 | 11:48

«Սանտյագո Բեռնաբեուում» արքայական գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպման շրջանակներում, ինչպես հայտնի է, «Բարսելոնը» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ: 1:1-ն իր մեջ հսկայական ինտրիգ պարունակող հաշիվ է, ինչը նշանակում է ավելի քան թեժ պայքար պատասխան խաղում:
Սակայն հանդիպումը խոստանում է թեժ լինել ոչ միայն մարզական առումով ու, խոստովանենք, այն այդպիսին դարձնողներն իրենք էին` մադրիդցիները: Եթե հիշում եք, եղավ պահ, երբ կատալոնցիները մրցակցին ամբողջ մի ժամանակահատված հնարավորություն չէին տալիս տիրելու գնդակին, ինչի լուծումը մադրիդցիները տեսան միայն կոպիտ ուժի դիմելու մեջ: Որքան էլ ցավալի է, հատկապես ջանադիր գտնվեցին աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնների տիտղոսները կրող Խաբի Ալոնսոն ու Ալվարո Արբելոան` կոշտ աքցանի մեջ առնելով «Ռեալի» պաշտպանական դիրքերը բզկտող Մեսիին` անթույլատրելի հնարքները զուգորդելով անձնական բնույթի վիրավորանքներով, արհամարհական ապտակով։
Ինչպես և վայել է բարձրակարգ ֆուտբոլիստին, Մեսին ողջ խաղի ընթացքում իրեն պահել է կոռեկտ, սակայն, լրատվամիջոցների հավաստմամբ, խաղից հետո չի կարողացել զսպել բարկությունը` «Ռեալի» երկրորդ մարզիչ Կարանկային անվանելով Մոուրինյոյի խամաճիկ, իսկ Ալվարո Արբելոային (հենց նա է եղել Մեսիին վիրավորական ապտակ հասցնողը) դիմադարձել հետևյալ բառերով. «Ինչ ես աչքերդ չռել, հիմար, կհանդիպենք Բարսելոնում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ